News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը որպես ինքնիշխան պետություն ունի բոլոր իրավունքներն ու հնարավորությունները իրագործելու իր ներուժի այն մասը, որը ավանդաբար կապված է Ռուսաստանի հետ եւ այն, ինչը կապված է ԵՄ հետ: Այս մասին Երեւանում լրագրողներին ասել է ՌԴ Պետական Դումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակը՝ մեկնաբանելով Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը եւ այդ կապակցությմաբ  որոշ ՌԴ քաղաքական գործիչների եւ փորձագետների ագրեսիվ հայտարարությունները:

Նա նշել է, որ ստորագրված փաստաթղթերում հստակորեն նշված է, որ եվրոպական համաձայնագրերը չեն կարող վերացնել այն պարտավորությունները եւ պայմանավորվածությունները, որոնք արդեն գոյություն ունեն Հայաստանում: «Այնպես որ համատեղ անվտանգության, տնտեսական եւ հումանիտար համագործակցության հարցերում մենք ոչ միայն կշարունակենք մեր գործողությունները, այլեւ կընդլայնենք դրանք: Մեր համագործակցության ներուժը դեռ սպառված չէ», - ասել է Ժելեզնյակը:

«Ինչ վերաբերում է ԶԼՄ-ում մեկնաբանություններին եւ առանձին անձանց, ապա պետք է նշել, որ Ռուսաստանը ժողովրդավարական երկիր է: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Բայց մի բան է, երբ դա մասնավոր անձի կարծիք է, մեկ այլ բան է, երբ պետական գործչի կարծիք է: Այդ կապակցությմաբ ես խորհուրդ կտայի պետական դիրքորոշմամբ կողմնորոշվել»:

Նա նաեւ հիշեցրել է, որ Ռոսաստանը բազմազգ եւ մազմակրոն երկիր է:

 «Ռուսաստանում ավելի քան 2 մլն հայ է ապրում, դա մեր հասարակության հարգված հատվածն է: Այդ առումով անթույլատրելի է զանկացած ազգության մասին վիրավորական հայտարարություն անելը: Եվ նա, ով զբաղվում է հասարական գործունեությամբ եւ քաղաքականությամբ, պետք է կրկնակի պատասխանատու լինի նրա համար, ինչ ասում  եւ անում է», - ասել է նա:

Իր հերթին Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Ռուսաստանում եւ Հայաստանում, ինչպես նաեւ այլ երկրներում լրագրողների շրջանում քիչ չեն  պատվեր կատարողները: «Հայաստանում գրեթե միշտ հակառուսական կամ Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ ստեղծողների հետեւում որոշակի պատվիրած շրջանակներ են կանգնած:

Դրա համար ես չէի ցանկանա, որ մենք որոշ փորձագետների կամ քաղաքական գործիչների կարծիքները քննարկեինք:  Պետք է ուշադիր լինել մաիպուլյացիաների զոհ չդառնալու եւ սադրանքներին չտրվելու համար», - ասել է Աշոտյանը:

«Ռուսաստանում ոչ մի հակահայկական տրամադրություն չկա եւ չի կարող լինել », – հավելել է Ժելեզնյակը:

Խոսելով մի շարք ռուսաստանցի պատգամավորների, իրավաբանների, հասարակական գործիչների  Միջազգային դատարան դիմելու մտադրության մասին՝ պահանջելով  հետխորհրդային տարածքից հեռացնել ֆաշիզմի հետեւորդների արձանները, այդ թվում Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհի, Ժելեզնյակը նշել է, որ այդ տեսակետը քիչ հեռանկարներ ունի, քանի որ այն հիմնված է նյութի վերաբերյալ ոչ այդքան խորը գիտելքիների վրա:

 «Ոչ մի հիմնավորում չկա, որպեսզի Միջազգային դատարանը Հայաստանի ազգային հերոսների մասին որոշումները քննի:  Մենք հրաշալի գիտենք ՀՀԿ կանոնադրությունը եւ գաղափարախոսությունը: Եվ կարող ենք հայտարարել, որ այն իսկապես կրում է ժողովրդավարական բնյութ, արմատական գաղափարախոսությունների հետբ ոչ մի կապ չունի», - ասել է Ժելեզնյակը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ