News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Կառավարության ղեկավարը կարեւորել է Բրյուսելում Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծի կողմերի համար: Վարչապետը նշել է, որ մեծ նշանակություն է տալիս ԵՆԲ-ի հետ համագործակցությանն առանցքային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, ջրամատակարարումը, կոշտ թափոնների կառավարումը, փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորումը եւ այլն: Վարչապետն առաջարկել է ԵՆԲ գործընկերներին դիտարկել Հայաստանում տեղական արժույթով գործառնությունների իրականացման հնարավորությունը: Հաշվի առնելով ՀՀ հյուսիսային սահմանի անցակետերի արդիականացման ծրագրի արդյունավետությունը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ակնկալում է Մեղրի մաքսային կետի արդիականացման ծրագրի ուղղությամբ եւս համագործակցել ԵՆԲ-ի եւ Եվրոպական հանձնաժողովի հետ: 

Վազիլ Հուդակն արդյունավետ է գնահատել Հայաստանում ԵՆԲ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը եւ տեղեկացրել, որ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին եւ Բագրատաշենի սահմանային անցակետի արդիականացման ծրագրին: ԵՆԲ փոխնախագահն ընդգծել է, որ տպավորված է իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերով եւ ավելացրել, որ բանկը պատրաստ է համագործակցության ընդլայնմանը հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, ճանապարհային անվտանգության բարձրացման, էներգախնայողության, ՓՄՁ-ների համար էժան ու երկարատեւ վարկային միջոցների ներգրավման ուղղություններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ