News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը շնորհավորել է Տոյվո Կլաարին պաշտոնը ստանձնելու կապակցությանբ եւ հաջողություն մաղթեց նրան` հույս հայտնելով, որ ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչը՝ իր մանդատի շրշանակներում, կնպաստի առկա հիմնահարցերի կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք կարեւորվեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն ամուր իրավական հիմք է ՀՀ եւ ԵՄ միջեւ համագործակցության առավել ամրապնդման եւ խորացման համար:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցնումները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար Տոյվո Կլաարը նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր առաքելությանը եւ վերահաստատեց Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ մոտեցումներին՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ