News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է ԵՆԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Ներկայում նաեւ ԵՆԲ-ի աջակցությամբ է, որ ընթանում է շինարարություն Հայաստանի համար կարեւորագույն Մ6 ավտոճանապարհին եւ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ում:

ԵՆԲ փոխնախագահ Վազիլ Հուդակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես կարեւորեց Հայաստանի հետ համագործակցությունը ճանապարհաշինության ոլորտում՝ ակնկալելով գործակցություն նաեւ տնտեսության թվայնացման գործընթացներում:

Նախարարի խոսքով՝ Տրանշ 3-ում շինարարության ընթացքը բավարար է: «Որոշ ձգձգումների պատճառ են հայտնաբերված հնագիտական որոշ օբյեկտներին առնչվող խնդիրները: Բայց այնտեղ ամենօրյա վերահսկողություն է իրականացվում, աշխատանքները կավարտվեն ժամանակին»,- վստահեցրեց Վահան Մարտիրոսյանը:

Մ6-ում նույնպես շինաշխատանքները շարունակվում են: «Հնարավոր էր ավելի արագ ավարտել շինարարությունը, բայց Շնողի հիդրոէլեկտրակայանի կառուցման հետ կապված ճանապարհի ծրագիծը պիտի փոփոխության ենթարկվի: Գերադասում ենք հիմա այդ հարցը լուծել, ոչ թե շինարարությունն այսպես հասցնել ավարտին, հետո քանդել ու նոր փոփոխություններ անել»,-պարզաբանեց նախարարը:

Քննարկվեցին նաեւ տրանսպորտի ոլորտին առնչվող հարցեր. նախարարը ներկայացրեց տրանսպորտային նոր համակարգի ներդրման ծրագիրը՝ ակնկալելով, որ ԵՆԲ-ն կարող է եւ՛խորհրդատվական, եւ՛ ֆինանսական աջակցություն ցուցաբերել:

Վահան Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց ճանապարհային անվտանգության հետ կապված ծրագրին ԵՆԲ-ի դրամաշնորհային աջակցության համար` նշելով, որ եկող տարի այդ միջոցները կուղղվեն ավտոճանապարհներն անվտանգության էլեմենտներով կահավորելուն:

Կողմերը քննարկեցին նաեւ Հայաստանի ճանապարհների թվայնացման ծրագիրը: Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ արդեն իսկ սկսվել է ճանապարհների թվային քարտեզագրման գործընթացը, սակայն անհրաժեշտ է աջակցություն՝ ավելի բարձր մակարդակի թվայնացման անցնելու համար: Ներկա փուլում այս ուղղությամբ մասնավոր հատվածի հետ բանակցություններ են տարվում:

Նախարարը հայտնեց նաեւ, որ բոլորովին վերջերս կառավարությունը հաստատել է Տվյալների մշակման կենտրոնի (Data center-ի) ստեղծման ծրագիրը: Այդ ուղղությամբ եւս քննարկվեցին համագործակցության հնարավորությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ