News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության համար տարին հոբելյանական էր։ Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

ՀՀԿ 20-ամյակին նվիրված համագումարում երկրի նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, Շարմազանովի խոսքով, ներքին եւ արտաքին  հարցերի շուրջ խոսելիս ընդգծել է առաջնահերթությունները, որոնք խթան են հանդիսանում ոչ միայն ՀՀԿ անդամների, պաշտոնյաների, այլ նաեւ հասարակության համար։

Շարմազանովի խոսքով, առաջին խթանը հանդիսացավ ՀՀ նախագահի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է եւ շարունակելու է 90-ականների գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունը. «ՀՀԿ հպարտանումն  է, որ ունեցել է ղարաբաղյան պատերազմին եւ Հայաստանի կայացման գործին լուրջ մասնակցություն բերած առաջնորդներ։ Մենք պետք է շարունակենք այն գործը, որ սկսել են Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը եւ Անդրանիկ Մարգարյանը։ Պետք է անել ամեն բան՝ նրանց երազանքի Հայաստանը կառուցելու համար»։

Սակայն, Շարմազանովի կարծիքով, հարց է ծագում՝ ունե՞նք, արդյոք, այն Հայաստանը, որի մասին նրանք երազում էին։ «Բնականաբար, մենք ունենք շատ ձեռքբերումներ, սակայն առկա են նաեւ շատ թերություններ, որոնք ուղղելու համար պետք է քայլեր ձեռնարկել»,- ասաց Շարմազանովը:

Նա տեսակետ հայտնեց, որ ներկայիս իշխանությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ ջայլամային քաղաքականություն չի վարում եւ չի թաքցնում առկա թերությունները՝ ասելով, որ երկրում կա կոռուպցիա, կան անբարեխիղճ չինովնիկներ եւ կան խնդիրներ։ «Գաղտնիք չէ, որ երկրի բնակչության մի մասը արդարության դեֆիցիտ է զգում։ Որպեսզի այդ պակասը լրացվի, անհրաժեշտ է, որ շարքային քաղաքացին տեսնի, որ այս կամ այն չինովնիկի որդին եւ ինքը հավասար են օրենքի առջեւ»,- նշեց Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ