Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Եվրամիության՝ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի՝ նաեւ կարծիքների փոխանակում է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ նրա կարգավորման բանակցային գործընթացի շուրջ, հայտնում է ԱՊԱ-ն: