News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դադարեցրել է Սիրիայի ապստամբների ոստիկանությանը օգնության նախագծի ֆինանսավորումը, երբ BBC-ի հետաքննությամբ պարզվել է, որ այս միջոցների մի մասը հասել է ծայրահեղական խմբավորումներին, հայտնում է BBC-ն: 

Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոնդոնը չափազանց լուրջ է վերաբերվում ահաբեկչական խմբավորումների հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեղադրանքներին:

Բրիտանական Adam Smith International (ASI) ընկերությունը, որը պատասխանատու է ապստամբների ոստիկանության օգնության նախագծի համար, կտրականապես հերքում է ծայրահեղականների հետ համագործակցության մեղադրանքները:

«Սիրիական ազատ ոստիկանությունը» ստեղծվել է Սիրիայում ապստամբությունը սկսվելուց կարճ ժամանակ անց՝ ապստամբների հսկողության ներքո անցած շրջաններում իրավակարգը պահպանելու նպատակով:

Adam Smith International-ն այս նախագիծն իրականացնում է 2014-ի հոկտեմբերից:

Մեծ Բրիտանիան 6 երկրներից մեկն է, որը նախագիծը ֆինանսավորում է: «Սիրիական ազատ ոստիկանությունը» գործում է մի քանի նահանգներում, որոնց թվում են Հալեպը, Դերաան եւ Իդլիբը:

Դոնոր երկրները պնդում են, որ այս ոստիկանները չպետք է զենք կրեն եւ ոչ մի դեպքում չպետք է համագործակցեն ծայրահեղական խմբավորումների հետ:

BBC-ին, սակայն, հաջողվել է պարզել, որ այս կանոնները միշտ չէ, որ պահպանվել են: Ի թիվս այլոց՝ հետեւյալ օրինակներն են հայտնաբերվել. ոստիկանները համագործակցել են տեղական դատարանների հետ, որոնք մահապատժի դատավճիռներ են կայացրել, այդպիսի մեկ դեպքում 2 կին քարածեծ են արվել, ոստիկանները փողը կանխիկով են ստացել, այնուհետեւ այն փոխանցել են ծայրահեղական խմբավորումներին, որոնք վերահսկել են այս կամ այն շրջանը, ծայրահեղական խմբավորումներն են ընտրել, թե հատկապես ով է ոստիկանությունում ծառայելու, աշխատավարձերը հատկացվել են մահացածխներին կամ երբեք գոյություն չունեցած մարդկանց:

Adam Smith International-ի ներկայացուցիչը կտրականապես հերքել է BBC-ի մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ