News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավորները «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից հանդես են եկել հայտարարությամբ՝ առաջարկելով  քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, ինչպես նաեւ Վրաստանի կողմից ճանաչմանը նպաստելը:

Jnews-ի  փոխանցմամբ, դեկտեմբերի 1-ին Շրջանային ժողովի պատգամավորներ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզաբարյանը, Սիմոն Մանանյանը եւ Սարգիս Ուզունյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

«Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոն նշում է, որ 2015 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշեց դեկտեմբերի 9-ը հայտարարել որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր, հարգելով նրանց արժանապատվությունը հիշատակը եւ կանխարգելելով այդ հանցագործությունը:

Այս օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այդ օրը 1948 թ.-ին ընդունվեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին Կոնվենցիան եւ դրա դերը ցեղասպանությունների դեմ պայքարում եւ կանխման գործում, ինչպես սահմանված է Կոնվենցիայում, եւ հասկանալու համար մարդկանց, ովքեր դարձել են դրա զոհը, եւ հարգել նրանց հիշատակը:

Նշենք նաեւ, որ 20-րդ դարի սարսափելի հանցագործություններից մեկն է Հայ ժողովրդի Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Եվ եթե ժամանակին համաշխարհային հանրության կողմից ճանաչվեր եւ դատապարտվեր այս ոճրագործությունը, նման հանցագործություններ չէին կազմակերպվի այլ ժողովուրդների առնչությամբ:

Նշված կոնվենցիայի իրազեկության բարձրացման եւ պատմական արդարության վերականգնման համար Ախալքալաքի շրջանի Սակրեբուլոն որոշում է կայացնում:

1. Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց դեմ կատարվեց այդ վայրագությունը:

2. Ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցած Օսմանյան կայսրության օրոք:

3. Վրաստանի խորհրդարանին խնդրել հետեւել շատ զարգացած երկրների օրինակին, ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը

4. Խնդրել Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ Ջավախքի շրջանից մեծամասնական պատգամավորին (խորհրդարանի անդամին) քննարկել այդ հանցագործությունը հայ ժողովրդի դեմ եւ լուսաբանել իրական որոշումը:

5. Սույն որոշումը հրապարակել լրատվամիջոցներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ