News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ բոլոր երեք կողմերից էլ կան հակամարտությունից տուժածներ. այդ խմբին են դասվում նաեւ փախստականներն ու ներքին տեղահանվածները, եւ այդ խնդիրը միայն Ադրբեջանինը չէ: Այս մասին, իրանցի օրերս քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Նրա խոսքով, Խորհրդային Միության վերջին՝  1989 թվականի մարդահամարի տվյալներով, Ադրբեջանում ապրում էր 390,000 հայ, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ մոտ կես միլիոն հայ, Արցախում ապրում էր մոտ 40,000 ադրբեջանցի. «Այսինքն, Ադրբեջանում ապրում էր 10 անգամ ավելի շատ հայ, քան Արցախում՝ ադրբեջանցի, եւ այս բոլոր մարդիկ տուժել են Ադրբեջանի քաղաքականության, եւ, հատկապես, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով:

Հարցին թե, եթե նախկինում այստեղ ապրած ադրբեջանցիները ցանկանան վերադառնալ Ղարաբաղ, դուք կընդունե՞ք նրանց, Մայիլյանը պատասխանել է. «Մեր մոտեցումն է, որ պետք է հարգվեն բոլոր փախստականների եւ տեղահանվածների իրավունքները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդությամբ ընթացող բանակցություններում, որոնց ես ժամանակին մասնակցել եմ Արցախի պաշտոնական պատվիրակության կազմում, միջնորդների առաջարկներում նշվում էր պայմաննների ստեղծման անհրաժեշտությունը՝ տեղահանված անձանց եւ փախստականների՝ անկախ ազգային պատկանելությունից, երաշխավորված, անվտանգ, կամավոր ու հավասարակշռված վերադարձը եւ արժանապատիվ կեցությունն ապահովելու համար»:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ հայերին ու ադրբեջանցիներին վերադարձի իրավունքով օժտումը, որոշ բացառություններով հանդերձ, չի վիճարկվում. Խնդիրն այն է, որ ներկայումս այդ իրավունքի իրականացման համար իրավաքաղաքական պայմանների բացակայության մեջ. «Միեւնույն ժամանակ, վերադարձը այդ խնդրի լուծման ձեւերից միայն մեկն է. միջազգային իրավունքով նախատեսված եւ միջազգային պրակտիկայում կիրառված վնասների փոխհատուցման այլընտրանքային այլ ձեւերից են բնակչության փոխանակումը, փոխհատուցումը, կատարվածի չկրկնման երաշխիքները եւ այլն:

Փախստականների հարցը կարգավորման գործընթացի առանցքային հարցերից մեկն է, ընդ որում, բոլոր այդ հարցերը սերտորեն փոխկապակցված են: Այս խնդրի համալիր լուծման համար նախ անհրաժեշտ է ճանաչել Արցախի անկախ կարգավիճակը:

Մենք շահագրռված ենք, որ հնարավորինս շուտ գտնվի համակարտության հանգուցալուծումը, ինչը թույլ կտա կայունություն եւ բարգավաճում ապահովել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ