News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եկել է «ըստ հաշիվների» վճարելու ժամանակը: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ-ում ասաց «Ելք» դաշինքի խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի առիթով դիմելով բնակչությանը:

Նրա համոզմամբ՝ 2018 թվականին հայ ժողովրդին ծանր ժամանակներ են սպասում: «Երբ ասում էինք՝ մի՛ վերցրեք այդ 10 հազարները, որոնք որպես ընտրակաշառք էին առաջարկվում, որ հետագայում դրա համար ստիպված կլինեք զգալիորեն ավելի թանկ վճարել, շատերը չլսեցին: Հիմա եկել է վճարելու ժամանակը»,- նշեց Գորգիսյանը՝ հավելելով, որ վերջին մի քանի ամիսներին արդեն թանկացել են առաջին անհրաժեշտության մթերքները եւ դեռեւս շարունակում են թանկանալ:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծեց, որ Հայաստանում մի շարք տեսակի ապրանքներ կթանկանան Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ կապված, որի Մաքասային օրենսգրքի ներդրումը կհանգեցնի մաքսատուրքերի բարձրացման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ