News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ  ցանկացած քայլը  վտանգավոր է եւ Մերձավոր Արեւելքում կարող է խորացնել  հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ «Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի մեղմացնի հակամարտությունը, այլ կրակի վրա յուղ կլցնի», եւ նման քայլը «շատ վտանգավոր է լինելու»: «Բոլորը շահագրգռված են, որ դա տեղի չունենա»:

Հիշեցնենք՝ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը դեկտեմբերի 6-ին հանդես կգա Թել Ավիվից Երուսաղեմ Ամերիկայի դեսպանատան հնարավոր տեղափոխման մասին հայտարարությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ