News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղեւորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 193 173 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.1 տոկոսով:

2017 թվականի նոյեմբեր ամսին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 178 748 մարդ՝ 6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշը:

2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016 թվականի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղեւորահոսքի 17.7 տոկոս աճ:

«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 573 տոննա ապրանք, որը 29.8 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

2017 թվականի նոյեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 14 425 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղեւորահոսքը կազմել է 2 175 մարդ:

«Շիրակ» օդանավակայանում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 91 497 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 9864 մարդ:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 18.7 տոկոսով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ