News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ–ի անդամ երկրների ԱԳ նախարարները հավանություն են տվել ԵՄ–ի հետ համագործակցության ակտիվացման համակողմանի նոր պլանին։ Որոշումն ընդունվել է Բրյուսելում ԱԳ նախարարների բանակցային օրվա արդյունքում, հայտնում է DW–ն։

32 կետից կազմված փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է քայլեր ձեռնարկել՝ ուղղված Եվրոպայում դաշինքի զորքերի տեղակայման արագացմանը, ինչպես նաեւ եվրոպական երկրների միջեւ ինֆորմացիայի ավելի ակտիվ փոխանակմանը, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքի նախազգուշացման համար։

«Այս պայմաններում, երբ անվտանգության պահպանման իրավիճակն անընդհատ փոխվում է, ԵՄ–ի եւ ՆԱՏՕ–ի միջեւ գործընկերությունը կարեւոր է, քան երբեւէ»,– ընդգծել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին  նշել է, որ Բրյուսելը կարող է ՆԱՏՕ–ին աջակցել լոգիստիկայի հարցերում, այդ թվում՝ ԵՄ ներսում զրահատեխնիկայի եւ մարտական միջոցների տեղաշարժի հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ