News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում դասական մենաշնորհներ չկան, բնական մենաշնորհներ կան եւ կան տնտեսական խաղացողներ, որոնք գերիշխող են տնտեսության տարբեր ոլորտներում: Այս մասին դեկտեմբերի 6-ին խորհրդարանում կառավարական ժամին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝  `Հայաստանի տնտեսությունը հակամենաշնորհային դարձնելու  առաջարկին:

Միեւնույն ժամանակ հարկային ծառայության տվյալների համաձայն՝ ըստ նրա մեկ տարվա ընթացքում գերիշխող անձանց քանակն ու ծավալները զգալիորեն փոխվել են:

 «Հասկանալի է, որ եթե որեւէ ընկերություն զբաղեցնունմ է շուկայի 70 տոկոսը, ապա դրա մասնաբաժինը անմիջապես չի նվազի մինչեւ 20 տոկոսի, բայց շուկայի գրավման աստիճանական նվազում մենք ակնկալում ենք», - ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ոչ մի ոլորտում բիզնես սկսելու համար խոչընդոտ չկա, եւ ցանկացած գործարար կարող է ներմուծել ցանկացած ապրանք:

Պատասխանելով պատգամավորի այն հարցին, թե ինչպես է նա գնահատում է տնտեսական իրավիճակն այս պահին, Կարապետյանը նշել է, որ այն այժմ կառավարելի է, իսկ իրավիճակը ծայրահեղ ծանր էր մեկ տարի առաջ: «Տասը ամիսների արդյունքներով Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,1 տոկոս, մինչեւ տարեվերջ, կարծում եմ, այս ցուցանիշը կաճի», - ամփոփել է վարչապետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ