News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության կոմիտեի անդամները չորեքշաբթի՝ դեկտեմբորի 6-ին, փակ նիստում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն հարցաքննել են Ռուսաստանի հետ Թրամփի շտաբի կապերի հետաքննության շրջանակում: Կոնգրեսականներին հետաքրքրում էին Դոնալդ Թրամփ կրտսերի հանդիպումները ինչպես ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ, այնպես էլ ՌԴ այլ քաղաքացիների, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Թրամփ կրտսերի խոսքով՝ ինքը հորը ոչ մի բան չի պատմել ռուսաստանցիների հետ իր շտաբի ներկայացուցիչների հանդիպումների մասին, երբ այդ զրույցները տեղի էին ունեցել: Ըստ որում՝ ԱՄՆ նախագահի որդին չի հստակեցրել, թե հորը կոնկրետ ինչ է պատմել արդեն այն բանից հետո, որբ այդ հանդիպումների մասին տեղեկությունները դարձել են հանրության սեփականությունը:

Նոյեմբերին Դոնալդ Թրամփ կրտսերը դարձյալ ուշադրության կենտրոնում էր հայտնվել՝ կապված 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության հետաքննության հետ: Նոյեմբերի 13-ին The Atlantic պարբերականը հրապարակել էր նրա նամակագրությունը բացահայտող հոդված:

Մի քանի ժամ անց ԱՄՆ նախագահի 39-ամյա որդին ինքն էր հրապարակել այդ նամակագրությունը՝ տեղեկությունների «արտահոսքի» համար մեղադրելով ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեներից մեկին, որն զբաղվում էր Ռուսաստանի հետ Թրամփի թիմի ենթադրյալ կապերի հետաքննությամբ: Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հաստատել էր հնարապարակման իսկական լինելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ