News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը` Էմմա Աբրահամյանը, առողջական վատ վիճակում է եւ այլեւս չի կարող ներկայանալ դատարան: Այսօր` դեկտեմբերի 7-ին, Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ նախորդ դատական նիստին Էմմա Աբրահամյանի ինքնազգացողության վատացումից հետո նրան տեղաոխել են հիվանդանոց, հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնց առկայության դեպքում խորհուրդ չի տրվում ներկայանալ նիստերին:

Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի Էմմա Աբրահամյանի հարցաքննությունը համարվի ավարտված եւ նա այլեւս դատարան չտեղափոխվի:

Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը եւս միացավ միջնորդությանը եւ հայտարարեց, որ Էմմա Աբրահամյանն այլեւս դատարան չի գալու. «Իմ սկեսուրին ես կարող էի առաջին իսկ դատական նիստին էլ չբերել դատարան, արեցինք ամեն ինչ, որ տիկին Էմմա Աբրահամյանը մի քանի նիստ ապրի այդ ողբերգությունը միայն մի բանի համար, որ նրանց հարազատներն ականջալուր լինեն եւս մեկ անգամ կատարվածին:

Իմ սկեսուրն այլեւս չի մտնի դատարան: Ես այս գործով մեծ զոհ ունեցել եմ եւ երկրորդ զոհ չեմ ուզում տալ: Իմ սկեսուրի վատառողջության պատճառն եղել են այստեղի փաստաբաններից մեկի հարցերը, որը ես ներկայացրել եմ դատարան: Հարցերը կրկնվել են, փաստաբանների կողմից մի գործողություն է տեղի ունենում, որպեսզի շփոթեցնեն Էմմա Աբրահամյանին»:

Մեղադրողը ներկայացված միջնորդությանը չառարկեց` նշելով, որ իր կարծիքով տուժողի հարցաքննությունը կարող է ավարտված համարվել: Պաշտպանական կողմն առարկեց ներկայացված միջնորդությանը` նշելով, որ իրենց պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնված են Էմմա Աբրահամյանի ցուցմունքների վրա: Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ դատարանն իրավասու չէ տուժողի հարցաքննությունն ավարտված համարելու: «Չի կարելի սահմանել, թե քանի դատական նիստ կարող է տեւել տուժողի հարցաքննությունը, տուժողի հարցաքննությունը կիսատ է մնացել:

Նոր հանգամանքներ նշեց տուժողը նախորդ նիստի ժամանակ, որի վերաբերյալ ինձ մոտ էլ հարցեր առաջացան: Պետք է ապահովվի պաշտպանական կողմի իրավունքը` հարցաքննել տուժողին, քանի որ առկա են էական հակասութուններ տուժողի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում: Միջնորդում եմ միջոցներ ձեռնարկել տուժողի հարցաքննությունն ապահովելու համար»,-ասաց նա:

Դատարանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 18-ը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, որը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ