News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու որոշմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն ասել է ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը:

«Մենք մտահոգված ենք ԱՄՆ որոշմամբ: Մենք Արեւմտյան Երուսաղեմը ճանաչել ենք Իսրայելի մայրաքաղաք, իսկ Արեւելյան Երուսաղեմը՝ Պաղեստինի մայրաքաղաք: Մեր տեսանկյամբ՝ սա օբյեկտիվ, հավասարակշված դիրքորոշում է: Վերջին հաշվով, պաղեստինա-իսրայելական բանակցությունները պետք է խնդիրների լուծմանը բերեն խաղաղության, բարիդացիության պայմաններում ապրող «երկու պետությունների»՝ Պաղեստինի եւ Իսրայելի սկզբունքների հիմքի վրա»,- ասել է աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ «սա է ռուսական մոտեցումը, այս առումով մենք աջակցում ենք ՄԱԿ Անվտանգության խորհրդի, Գլխավոր վեհաժողովի եւ Արաբական խաղաղ նախաձեռնության բոլոր բանաձեւերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ