News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հանդիպումն անցկացվում է Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում:

Սպասվում է, որ Լավրովն ու Թիլերսոնը կքննարկեն Սիրիայում եւ Ուկրաինայում իրավիճակի վերջին զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հարաբերության հարցեր:

Նախօրեին ռուսական կողմը հայտարարել էր Սիրիայում ահաբեկիչների դեմ հաղթանակի մասին, այս կապակցությամբ, ինչպես երբեք, հրատապ է դառնում Սիրիայում ՄԱԿ հովանու ներքո քաղաքական կարգավորման խնդիրը:

Ուկրաինական սյուժեի առումով կարող է խոսք գնալ ՄԱԿ առաքելության ստեղծման նախաձեռնության մասին Դոնբասում ԵԱՀԿ դիտորդների պահպանության նպատակով:

Մոսկվան ծրագրում է նաեւ բարձրացնել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից ռուսական լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ