News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայի դեմ Եվրոպական դատարան հայց է ներկայացրել կապված Բուդապեշտի կառավարության կողմից ընդունված հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) եւ արտասահմանից ֆինանսավորվող բուհերի օրենքների վերաբերյալ:

 Վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը երկու դեպքում էլ չի կարողացել վերացնել Բրյուսելի կասկածները եվրոպական պայմանագրերի խախտումների վերաբերյալ, դեկտեմբերի 7-ին Բրյուսելում հայտարարել է ԵՀ-ն: Դատավարության արդյունքում Հունգարիան կարող է տուգանվել, հաղորդում է DW- ն:

Հունիսին Բուդապեշտում կառավարությունը ՀԿ-ների մասին վիճելի  օրենք ընդունեց: Այն պարտավորեցնում է կազմակերպություններին, որոնք ամեն տարի արտերկրից  ավելի քան 24 հազար եվրո են ստանում, գրանցվել եւ բոլոր հրապարակումներում նշել, որ իրենք «արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպություններ են»: Օրենքը նաեւ տուգանքների եւ փակման սպառնալիքի ներքո, պարտավորեցնում է պետությանը տեղեկացնել ֆինանսավորման աղբյուրների մասին:

Եվրոպական հանձնաժողովը Եվրադատարանում հայցադիմումի մեջ Բուդապեշտին մեղադրել է կապիտալի ազատ տեղաշարժի վերաբերյալ եվրոպական նորմերը խախտելու համար, որոնք վերաբերում են նաեւ նվիրատվություններին: Բրյուսելում նշում են, որ Հունգարիայի գործողությունները հանգեցնում են ՀԿ-ների համար վարչական ծախսերի ավելացմանը եւ «կարող են վնասել օգնություն ստացողներին եւ նվիաբերողներին»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ