News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վաշինգթոն նահանգում ոստիկանները ջիփ են կանգնեցրել, որի ղեկին զինված տղամարդ է եղել, հայտնում է dailynewsbite.com-ը:

54-ամյա տղամարդու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Ինտովիլի իր տուն է զանգահարել» եւ հրամայել «մարտնչել սողունակերպերի դեմ»: Ձերբակալվածը պնդել է, որ իր ընտանիքն իբր «ալֆա-մողեսի մոտ պատանդված է»:

Կալանավորելիս տղամարդը բարձրաձայն բղավում էր՝ դա պատճառաբանելով  շրջապատողների «ուշադրությունը գրավելու» եւ «դա պատմության համար վավերագրելու» անհրաժեշտությամբ:

Իրավապահների ենթադրությամբ՝ տղամարդը եղել է խթանիչների ազդեցության տակ: Ամերիկացուն տեղափոխել են հոգեբուժական կլինիկա:

Նրա մեքենայի մեջ «Կալաշնիկով» ինքնաձիգ է հայտնաբերվել՝ 5 լիքը փամփշտակալով, լիցքավորված ատրճանակ եւ բեյսբոլի բիտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ