News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Փարիզում Լիբանանի հարցով միջազգային հանդիպում է անցկացվում: Հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որը հայտարարել է «Լիբանանի ինքնիշխանությանը, կայունությանը եւ անկախությանը» Վաշինգթոնի աջակցության մասին, փոխանցում է AP-ն:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին եւս մասնակցում է Ֆրանսիայում միջազգային դիվանագետների գագաթնաժողովին: Սա առանցքային երկրների առաջին խոշոր հանդիպումն է Հարիրիի հրաժարականի պատճառով երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամից հետո Լիբանանի ապագայի քննարկման համար:

Փարիզ ժամանելով Հարիրին Twitter-ում գրել է, որ հանդիպումը կարեւոր նշանակություն կունենա Լիբանանի տնտեսության աջակցության համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ելույթում արտասահմանյան ուժերին կոչ է արել դադարեցնել միջամտությունը Լիբանանի ներքին քաղաքականությանը: Նա նաեւ Լիբանանում բոլոր կողմերին կոչ է արել հեռու մնալ տարածաշրջանային հակամարտություններից: «Որպեսզի Լիբանանը կարողանա տարածաշրջանային տարբեր ճգնաժամերից իրեն պաշտպանել կարեւոր է հարգել չմիջամտելու սկզբունքը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ