News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գազայի հատվածում Իսրայելի ոստիկանության հետ բախումների ժամանակ պաղեստինցի է սպանվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera–ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության հայտարարությունը։

«Պաղեստինցին սպանվել է Գազայի հատվածում՝ Խան Յունիս քաղաքից արեւելք ընկած մասում»,– հայտնել են նախարարությունից։ Ըստ առկա տեղեկությունների՝ նա սպանվել է հրազենային վիրավորումից։

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահի որոշումից հետո պաղեստինցիները զանգվածային բողոքի ցույցեր էին սկսել Հորդանանի արեւելյան ափին։ Հազարավոր արաբներ դուրս էին եկել փողոցներ։ Իսրայելի իշխանությունները մեծապես խստացրել են անվտանգության միջոցառումները՝ սպասելով, որ ուրբաթօրյա աղոթքից հետո տեղացիները ցույցի դուրս կգան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ