News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայումս բարեփոխումների արդյունքում ձեւավորվել են 52 խոշորացված համայնք՝ 465 բնակավայրով. առաջիկա տարիներին նախատեսվում է խոշորացնել եւս 450 համայնք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Դիլիջանում ընթացող ՀՀ համայնքների խորհրդաժողովում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհրդաժողովին մասնակցում են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ մարզպետների, համայնքապետերի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Աշխատանքային երկրորդ օրը ներկայացվել է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների խոշորացման ծրագրի ընթացքին, համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմներին վերաբերող հարցեր։ Խորհրդաժողովին մասնակցում են նաեւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետերի Դաշնագիր-Արեւելք» ծրագրի, համայնքներում էներգաարդյունավետության, «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» եւ այլ ծրագրերի ներկայացուցիչներ։

ՀՀ ՏԿԶ նախարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումների ընթացքը. «Խոշորացված համայնքներում ներդրվում են քաղաքացիների սպասարկման գրասենյակներ՝ Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչն էականորեն բարձրացնում է համայնքային ծառայությունների մատուցման հասանելիությունն ու մատչելիությունը»,-նշել է Վ. Տերտերյանը:

Փոխնախարարը նաեւ տեղեկացրել է, որ ՀՀ ՏԿԶ նախարարի հանձնարականով նման գրասենյակներով կապահովվեն բոլոր խոշորացված համայնքները եւ արդեն իսկ երկուշաբթի օրը քաղաքացիների սպասարկման գրասենյակ կբացվի Նոյեմբերյան համայնքում։ Վ. Տերտերյանի խոսքով, այս բարեփոխումների արդյունքում դրական ազդեցությունը համայնքային կյանքի վրա ակնառու է, մասնավորապես, ընդլայնվել եւ բարելավվել են համայնքային ծառայությունները, բարձացվել է կառավարման արդյունավետությունն ու հանրային մասնակցությունը, ապահովվել է կառավարման թափանցիկությունը, ավելացվել ֆինանսական ռեսուրսները։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրել է հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նրա խոսքով, դրանք իրականացվում են ըստ ժամանակացույցի, եւ որոշ համայնքների ծրագրեր արդեն մտել են իրականացման փուլ։

Խոսելով համայնքների տնտեսական զարգացման մեխանիզմների մասին` ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է այս ոլորտում նախատեսվող բարեփոխումները, դրանց պոտենցիալ հնարավորությունները, անդրադարձել է հաջողված օրինակներին։ «Յուրաքանչյուր համայնք պետք է ունենա համայնքային տնտեսական զարգացման պատասխանատու, ով ծրագրեր պետք է ներկայացնի մարզի զարգացման հիմնադրամներ, որը նախատեսվում է ստեղծել 2018-ին»,-իր խոսքում նշել է փոխնախարար Կարապետյանը։

Նախարարը, նախարարության պատասխանատուները պատասխանել են համայնքների ղեկավարների հարցերին, քննարկել բարձրացված խնդիրները։ Խորհրդաժողովի ընթացքում ԿԲ ներկայացուցիչների կողմից ներկայացվել են համայնքների զարգացման ֆինանսավորման այլընտրանքային տարբերկներին վերաբերող հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ամենաշատ