News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գրեթե 6 հազար մարդ հավաքվել է Ջակարտայում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ բողոքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Detik-ին՝ մեջբերելով ազգային ոստիկանության ներկայացուցիչ Արգո Յուվանոյին:

Բողոքի դուրս եկածների մեծ մասն ավանդական մուսուլմանական հագուստ է կրում, իսկ ձեռքերում Ինդոնեզիայի եւ Պաղեստինի դրոշներն են: Նրանք  պահանջում են  «ազատել Պաղեստինը», «տրամադրել անկախություն»:  Ելույթները կազմակերպվել են տեղի իսլամական Արդարություն ու բարգավաճում կուսակցության կողմից:

Ավելի վաղ, երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն հաստատել է, որ կմասնակցի Իսլամական համագործակցության արտահերթ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստամբուլում դեկտեմբերի 12-13-ը:

Իսրայելցիները 1967 թվականի պատերազմի ընթացքում զբաղեցրել են երկրի արեւելյան հատվածը: Նրանք պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի  «միասնական ու անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիներն էլ ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածը իրենց պետության մայրաքաղաք դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ