News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքները Հայաստանում գտնվում են անմխիթար վիճակում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը:

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտն անընդհատ հետընթաց է ապրում: Պետք է ասեմ, որ ավելի շատ մեզ հաջողվում է բարձրաձայնել այդ խնդիրների մասին, իսկ լուծումների առումով դեռ շատ անելիքներ ունենք: Այսօր Հայաստանում մենք համատարած անպատժելիության վիճակ է տիրում, ճիշտ է` պայքարում ենք, բայց իրավիճակը շատ քաոսային եւ հուսահատեցնող է, մարդը Հայաստանում չգիտի` ինչպես պաշտպանվի»,-ասաց իրավապաշտպանը:

Նրա խոսքով` պատկան մարմինները այս ոլորտում գրեթե ոչինչ չի արվում.«Պատկան մարմինները կամ ոչինչ չեն անում, կամ էլ անում են այն, ինչ իրենց գլխին փչում է, ուղղակի շատ դսեպքերում չգիտենք ում դիմենք, ինչ անենք, որ քաղաքացուն օգնենք»:

Իրավապաշտպանը հույս հայտնեց, որ երտասարդ, իրավագիտակից քաղաքացին կարող է ապագայում ինչ-որ բան փոխել այս ոլորտում եւ իրավական պետություն ստեղծել:

«Նոր սերունդը, որը չի հանդուրժում կոռուպցիա եւ այլ արատավոր երեւույթներ, կարող է ինչ-որ բան փոխել, իմ հույսը միայն այս նույն սերունդն է»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է:

Տպել
Ամենաշատ