News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երկուշաբթի այցելել էր Սիրիայում ռուսական Հմեյմիմ ավիաբազա, առանձին հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։  Երկու երկրների ղեկավարները քննարկել են երկրում ահաբեկչության դեմ պայքարի արդյունքները։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի եւ Իրանի հետ միասին աջակցել  Սիրիայում խաղաղ կյանքի վերականգնման համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

 «Ես հույս ունեմ, որ մեզ Իրանի եւ Թուրքիայի հետ միասին, ովքեր եւս աջակցում են ահաբեկչությունը արմատախիլ անելուն, կհաջողվի Սիրիայում խաղաղություն եւ քաղաքական գործընթաց հաստատել»,- Ասադի հետ հանդիպման ժամանակ ասել է նա։

«Կարեւոր է պատրաստել Սիրիայի ժողովուրդների կոնգրեսը, սկիզբ դնել խաղաղ կարգավորման գործընթացին։  Ես հնարավորություն ունեմ այս հարցով Կահիրեում խոսել Եգիպտոսի, իսկ ավելի ուշ նաեւ Թուրքիայի նախագահի հետ»,-հայտնել է Պուտինը։ 

Խոսելով Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների արդյունքների մասին՝ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել դրանք։ «Սա իսկապես մեր համատեղ աշխատանքի նշանակալի արդյունքն է։ Իրականում, ահաբեկչության սպառնալիքը դեռեւս բարձր է։ Այն, որ մենք Սիրիայում պարտության մատնեցինք գլխավոր խմբավորումներից մեկին՝ ԻՊ-ին, շատ կարեւոր է թե՛ Սիրիայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ամբողջ աշխարհի համար»,-ասել է նա։

Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահները ռուսական Հմեյմիմ ավիաբազայի ռազմական ինքնաթիռների կայանատեղիում հանդիպել են  նաեւ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի օդաչուների հետ։ Նրանց հետ զրույցի ընթացքում քննարկվել են օդաչուների մարտական աշխատանքը եւ ինքնաթիռների ռազմատեխնիկական բնութագրիչները։ «Տեխնիկան հուսալի է»,-ասել է օդաչուներից մեկը։

Ասադի խոսքով՝ օդաչուները ամբողջ ժամանակ օդում են․ «Շատ շնորհակալ ենք ձեզ»։

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել օդաչուներին մարտական աշխատանքի համար եւ շնորհավորել է նրանց գալիք Նոր տարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ