News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը հնարավոր է 2018 թվականին: Այս մասին դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում հայտնել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը համաձայնվել է այն կարծիքին, որ 2017 թվականը չափազանց կարեւոր էր տարածաշրջանում վտանգավոր թեժացումից հրաժարվելու եւ բանակցային գործընթացի դինամիկայի վերականգնման տեսակետից: «Մենք միանգամայն ողջունում ենք տարվա ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների շփումները, որոնք բավականին ինտենսիվորեն աշխատեցին, ինչը թույլ տվեց նաեւ ինտենսիվորեն աշխատել ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի հարթակում, որտեղ ընդունվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների եռյակի համատեղ հայտարարությունը»,- նշել է Լուկաշեւիչը՝ հավելելով, որ նախարարների հետ եւ նախարարների միջեւ շփումներն ակտիվ էին ամփոփիչ հայտարարության նախապատրաստման կարգին:

Ալեքսանդր Լուկաշեւիչն ընդգծել է, որ անչափ հուսադրող է Ժնեւում նախագահների հանդիպումը, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են բանակցային գործընթացն ինտենսիվորեն շարունակել եւ փոխզիջումների ճանապարհով կարգավորել հանգուցային հարցերը: Նրա խոսքով՝ սպասումներ կան, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները, հնարավոր է, համանախագահների աջակցությամբ հունվարին հանդիպեն:

«Մենք աջակցութմ ենք այս միտմանը եւ կարծում ենք, որ համանախագահների եռյակը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը արժանի են ցանկացած աջակցության, եւ դա, ըստ էության, կա բավականին լայն համատեքստում, չնայած կողմերի միջեւ պահպանվող  տարաձայնություններին»,- նշել է Լուկաշեւիչը: Նրա խոսքով՝ այս տարաձայնությունները, ցավոք, խանգարել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններով նախարարների մի շարք պայմանավորվածությունների հասնել: «Ամեն ինչ փոխկապակցված է, եւ ազգային շահերն ամեն ինչից վեր են: Շատ ենք ափսոսում, որ իրավիճակն առայժմ թույլ չի տալիս ավելի լայն ենթատեքստով որոշումների հանգել, օրինակ՝ տնտեսական զամբյուղի վերաբերյալ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերն իրենց տեսակետն ունեն, ինչպես, ի դեպ, նաեւ մյուս երկրները»,- նշել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ տարվա միտումը հուսադրող է, եւ Ավստրիան Իտալիային  գործերի լավ վիճակ է փոխանցում: Ռուսաստանն իրեն է վերապահում ազդեցության եւ Բաքվում ու Երեւանում իր բարեկամներին օգնելու կարեւորագույն գործառույթը, որ լուծում գտնեն, եզրափակել է Լուկաշեւիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ