News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուրբ ծննդյան նախաշեմին անախորժությունների խուսափելու նպատակով Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է 18 մարդու, որոնց կասկածում են գրոհայինների հետ կապերի մեջ, փոխանցում է Reuters–ը։

Գործակալությունը հիշեցնում է, որ 2000 թվականին Սուրբ ծննդի եւ Նոր տարուն Ջակարտայի եւ այլ քաղաքների եկեղեցիների վրա հարձակումների հետեւանքով զոհվել էր մոտ 20 մարդ։ Դրանից հետո իշխանություններն ուժեղացրել էին եկեղեցիներում ու տուրիստական վայրերում հսկողությունը։

Ոստիկանապետ Տիտո Կարնավիանը հայտնել է, որ թեպետ որեւէ կոնկրետ կասկածներ չկան, սակայն ձերբակալություններն իրականացրել են անախորժություններից խուսափելու համար։ «Մենք կանխարգելիչ հարված ենք հասցնում»,– ասել է Կարնավանը լրագրողներին։ «Նրանց մեծ մասը կապեր ունի նախորդ միջադեպերի եւ դրանց հետ կապված մարդկանց հետ»,– ասել է նա։

Ինդոնեզիայի օրենսդրությունը թույլ է տալիս 7 օր ձերբակալության մեջ պահել անձանց, նախքան նրանց կասկածյալ ճանաչելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ