News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամեն տարի ճապոնացիներն ընտրում են գլխավոր հիերոգլիֆը՝ անցնող տարվա խորհրդանիշը, եւ այս անգամ ընտրված նշանը «հյուսիս» է նշանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավանդույթի համաձայն՝ խորհրդանիշը նկարվել է թղթե կտավի վրա մեծ վրձնով եւ թանձրաներկով՝ Կիոտոյի բուդդայական «Կիյոմիձու դերա» եկեղեցու ավագ քահանայի կողմից, այդ իրադարձությունն ուղիղ եթերով հեռարձակվել է NHK հեռուստաալիքով:

«Հյուսիս»  հիերոգլիֆի ընտրությունն էապես կապված է հրթիռային փորձարկումների հետ, որոնք անցնող տարվա ընթացքում իրականացվել են  Հյուսիսային Կորեայում՝ Ճապոնիայում տագնապ առաջացնելով:

Անցնող տարվա հիերոգլիֆ-խորհրդանիշները Ճապոնիայում սկսել են ընտրվել 1995-ից:

Ճապոնիայում գրության մեջ  կիրառվում են չինական հիերոգլիֆները, որոնք փոխառվել էին այն ժամանակ, երբ ճապոնացիները դեռեւս չունեին իրենց գիրը: Ժամանակին չինական հիերոգլիֆները անցել են նաեւ Կորեա եւ Վիետնամ, որտեղ հետագայում դրանցից հրաժարվել են:

Ճապոնիան պահպանում է ավանդույթները եւ ներկայումս չինական հիերոգլիֆների հետ մեկտեղ երկրում կիրառվում են ճապոնական գրության միանգամից երկու այբուբեն, որոնք այդ նույն չինական հիերոգլիֆների կրճատված ձեւերն են:

Տարվա հիերոգլիֆը կընտրեն նաեւ Չիաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ