News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան Ամուլսարի հանքավայրի գործով Վարչական դատարանի որոշումը, որով ՀԿ-երը դուրս մնացին դատական գործընթացից, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Այս գործով ՀՀ վարչական դատարան հայց էին ներկայացրել «Էկոլոգիական իրավունք», «Էկոդար» ՀԿ-երը եւ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերի չեղարկման պահանջով: Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ օգոստոսի 30-ին հասարակական կազմակերպությունները դուրս մնացին դատական գործընթացից որպես ոչ պատշաճ հայցվորներ:

Վերաքննիչ վարչական դատարանը բողոքն ընդունել է վարույթ, բայց որոշել է քննել այն միայն մեկ ու կես տարի անց` 2019 թ-ի ապրիլի 26-ին: Սահմանված այս ժամկետը Գրիգորյանը գնահատեց որպես աբսուրդ:

«Սա նշանակում է, որ Վարչական դատավարությունում բողոքարկման ինստիտուտը դարձել է անիմաստ, իսկ դատարանի անօրինական գործողությունները բողոքարկելը`  աննպատակ: Ստացվում է, որ հանքավայրի շահագործումը կարող է սկսվել, ընթանալ, եւ հետո նոր դատարանը կարող է լսել մեր պատշաճ հայցվոր լինել-չլինելու հարցը...աբսուրդը ինքներդ գնահատեք, - ասաց Արթուր Գրիգորյանը եւ հավելեց, - կա մեկ այլ խոչընդոտ. մենք չենք կարող դիմել Սահմանադրական կամ Եվրոպական դատարան: Դրա համար պետք է անցնել բոլոր դատական ատյանները: Այսինքն, ստեղծում են մի բլոկային իրավիճակ, որ, առհասարակ, դատական ճանապարհով իրավունքների պաշտպանությունը վարչական դատավարությունում դառնում է անիմաստ»:

Նշենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ դատական աժիոտաժ է առաջացել: Ներկայում այս ծրագրին առնչվող 3 դատական գործ կա 3 տարբեր դատարաններում, եւս մեկ ներկայացված հայց: Առաջինը` Գնդեվազ համայնքի բնակիչների հայցը ՀՀ վարչական դատարան` պահանջով չեղարկել Ամուլսարի ծրագրին տրված թույլատրող փաստաթղթերը: Երկրորդը` փաստաբան Հարություն Բաղդասարյանի հայցը  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջով նշանակել Ամուլսարի ծրագրի նոր փորձագիտական եզրակացություն: Երրորդը`ՀԿ-երի բողոքը Վերաքննիչ վարչական դատարան` ընդդեմ վարչական դատարանի որոշման: Վերջերս էլ Հայկական բնապահպանական ճակատն է հայց ներկայացրել ՀՀ վարչական դատարան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դեմ՝ Ամուլսարի ծրագրի նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ