News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Merriam-Webster բառարանի համաձայն՝ 2017-ի գլխավոր բառը «ֆեմինիզմն» է: Այդ մասին հաղորդվում է բառարանի կայքում, փոխանցում է Gazeta-ն:

Նշվում է, որ տարվա ընթացքում այդ բառը բառարանի որոնողական համակարգում ամենաշատ փնտրվածներից է: Բառն ամենաշատը փնտրվել է հունվար ամսին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո երկրում ֆեմինիստների բողոքներ տեղի ունեցան, ինչպես նաեւ այն բանից հետո, երբ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը հարցազրույցում պատմեց, թե ինչ է նշանակում լինել ֆեմինիստ:

Բառերի թոփ տասնյակ է անցել նաեւ «հանցակից» բառը, որը շատ է փնտրվել՝ կապված Թրամփի վարչակազմի գումարների արտահոսքի հետաքննության հետ, ինչպես նաեւ «փոթորիկ» եւ «սխալմունք» բառերը: Վերջինիս շատ փնտրված լինելը կապված է «Օսկարի» հանձնման արարողության հետ, որտեղ սխալմամբ հաղթող ճանաչեցին «Լա Լա Լենդ» ֆիլմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ