News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ հպարտ է կղզու քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կյանքում հայ համայնքի ավանդի համար:

Կիպրոսի հայերին նվիրված միջոցառմանը ելույթ ունենալով՝ նախագահը հիշեցրել է, որ երկու ժողովուրդները զոհվել են նույն ագրեսորի պատճառով`նշելով, որ իրենք չեն հանձնվել, պայքարել են եւ շարունակում են պայքարել, որպեսզի միջազգային ասպարեզում մեծ արդարության սկզբունքը գերակշռի, հաղորդում է Cyprus Mail-ը:

 «Ահա թե ինչու Կիպրոսն առաջին եվրոպական երկրներից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, եւ մենք միասին դատապարտեցինք այս հանցագործության մեղավորներին», - ասել է նա:

Դիմելով Կիպրոսի հայ համայնքին, նա նշել է, որ «որպես պետություն մենք միշտ հպարտանալու ենք, որ ձեր փոքր համայնքը իր էներգիայով արդյունավետ մասնակցում է երկրի բոլոր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ