News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնարավորին պարզեցվել են Երեւանում շինարարական թույլտվություն ստանալու ընթացակարգերը: Մասնավորապես, շինթույլտվություն ստանալու նպատակով քաղաքացիները դիմում են քաղաքապետարանում եւ 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ «Մեկ պատուհան» գրասենյակներում փակցված, իսկ Երեւանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրված են այդ գործընթացը նկարագրող ուղեցույցներ եւ նմուշներ՝ ըստ համապատասխան ընթացակարգերի:

Քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով  ներկայում մշակվում են  գործընթացն ավելի հասանելի դարձնելուն միտված նոր ուղեցույցներ:

Հարկ է նշել, որ մասնավոր կամ սեփական հատվածի տներում շինաշխատանքների պարագայում, երբ նոր ծավալներ, կոնստրուկտիվ փոփոխություններ չեն լինում, ինչը կհանգեցներ գործառնական նշանակության փոփոխության, շինարարության թույլտվություն կամ լրացուցիչ վճար  չի պահանջվում:

Պարզապես անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցված վկայականի պատճենի առկայությամբ, համապատասխան ձեւաթղթով  դիմել համապատասխան վարչական շրջանի ղեկավարին՝ ներկայացնելով աշխատանքի տեսակը՝ մոտավոր պատկերացում տվող  լուսանկարներով: Այնուհետ, վարչական շրջանի ղեկավարի կողմից  եռօրյա ժամկետում կտրամադրվի համաձայնության մասին վկայող փաստաթուղթը, որը գործի մեկնակի հիմք կհանդիսանա:

Տպել
Ամենաշատ