News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդը ներկայացրել է իր կառավարության՝ գալիք տարվա առաջնահերթությունները: Նա քաղաքացիներին կոչ է արել աջակցել տնտեսական բարեփոխումներին եւ պայքարել կոռուպցիայի դեմ, հաղորդում է AP-ն:

Նոյեմբեր ամսվա սկզբին թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ավելի քան 10 արքայազի, գործարարների եւ պաշտոնատար անձանց ձերբակալման հրաման էր ստորագրել: Ձերբակալվածներից շատերը համաձայնել էին հսկայական գումարներ վճարել իրենց ազատման դիմաց:

«Մենք վճռական ենք կոռուպցիային արդար եւ ամուր կերպով դիմակայելու գործում»,- ասել է Սալման թագավորը` ելույթ ունենալով Խորհրդատվական խորհրդի առջեւ: Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան, շարժվելով «զարգացման եւ մոդեռնիզմացման ճանապարհով», չի հակասի իսլամի սկզբունքներին:

Սալման թագավորը նաեւ նշել է, որ իշխանությունները կաշխատեն, որպեսզի մասնավոր հատվածը կարողանա գործընկեր դառնալ՝ թագավորության տնտեսության՝ նավթից դիվերսիֆիկացման համար, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ թագավորությունը առաջ է տանում «Վիժն 2030» տնտեսական բարեփոխումների պլանը` եկամտի նոր աղբյուրներ գտնելու համար: Սակայն, նրա կարծիքով, կոռուպցիան տնտեսական զարգացման հիմնական սպառնալիքներից մեկն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ