Թուրքիայում հարսանիքի ժամանակ պարող երեխային հյուրերից մեկը ոտքի հարվածով տապալել է գետին։
Սոցկայքերի թուրք օգտատերերի մոտ մեծ արձագանք է գտել Դիարբեքիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը։
Երբ սրահում հյուրերից մեկի երեխան պարել է, պարահրապարակին է մոտեցել մի տղամարդ, ով հետեւից ոտքով խփել եւ գետին է գցել երեխային։
Տղամարդուն անմիջապես հեռացրել են հարսանիքի սրահից։