News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայում կինը մահացել է այն բանից հետո, երբ ընկել է լոգարանում եւ 10 օրից ավել չի կարաղացել այնտեղից դուրս գալ, հաղորդում է Daily Mirror-ը:

Դեպքը տեղի է ունեցել գերմանական Բեքում քաղաքում: Ըստ մահացածի ամուսնու՝ նա լոգարանից ուժեղ ձայն է լսել եւ շտապել է տեսնել, թե ինչ է պատահել: Նա հայտանբերել է, որ կինն ընկել է ջրի մեջ եւ խցանվել: Նրա շուրջը կոտրված դարակի բեկորներ են թափված եղել:

Տղամարդը պնդում է, որ փորձել է օգնել նրան, սակայն կինն ասել է, որ նա իրենից ոչինչ չի ուզում:

Ըստ ամուսնու՝ կինը մի քանի օր ուղղակի պառկած է մնացել եւ պլանշետով խաղացել է, իսկ նա կնոջը ուտելիք, հյութ դեղեր է տարել:

Մոտ 10 օր անց տղամարդն ի  վերջո շտապ օգնություն է կանչել: Բժիշկները նշել են, որ կինն արդեն երկու օր է մահացած է եղել:

Ամուսնուն անգործության համար, որը հանգեցրել է մահվան, կալանավորել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ