Դեկտեմբերի 13-ին, ժամը 21:23-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի 35 NV 350 (վարորդ՝ 1972 թ. ծնված 1972 թ. Ա. Գ.) եւ «Audi» մակնիշի 29 SS 914 (վարորդ՝ 1975 թ. ծնված Գ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ ԲԿ»: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականը:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները: