News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն գործող ռազամավարության արդյունավետության ու նոր ռազմավարության վերաբերյալ հանձնարարական հնչեցրեց: Նա հայտարարեց, որ նախատեսվում է նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակել:

Վարչապետի խոսքով, 2015 թվականից ի վեր, երբ ընդունվել էր Հակակոռուպցիոն ռազմավարությունը, իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին եւ կոռուպցիոն երեւույթների կանխարգելմանը:

«Ռազմավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռեւս ընթացքի մեջ են, սակայն հարկավոր է արդեն այս փուլում ձեռնարկել միջացառումներ՝ նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ՝ զուգահեռ ներդնելով նոր ռազմավարության կատարման մոնիթորինգի եւ արդյունքների գնահատման մեխանիզմները»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Նա հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին հանձնարարեց ավարտել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական փաթեթների մաշակման եւ միջոցառումների կատարման աշխատանքները, նաեւ 30-օրյա ժամկետում ըստ ոլորտների մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ եւ ներկայացնել արդարադատության նախարարությանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարեց 15-օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող 4 ոլորտային հակակոռուպցիոն միջացառումների մոնիթորինգի եւ գնահատման մեխազնիզմների մշակման աշխատանքները, ամփոփել Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված եւ իրականացված միջացառումներն ու դրանց արդյունքները:

Արդարադատության նախարարին վարչապետը հանձնարարեց նոր հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ հստակ արձանագրել թիրախային ոլորտներ, մոնիթորինգային եւ գնահատման ցուցանիշներ, կոնկրետ միջոցառումներ՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն հանցագործությունների քննության համակարգի արդյունավետության բարձրացմանը:

«Նոր փաստաթղթի մշակման աշխատանքներին պետք է հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, իրավաբաններին, գիտնականներին եւ այլ շահագրգիռ մարմիններին»,- հավելեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ