News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բանակից շուրջ 200 հազար դրամի սննդամթերք հափշտակելու մեջ մեղադրվող N զորամասի պարենային պահեստի պետ Բարսեղ Մ.-ն տուգանվեց 550 հազար դրամով:

Ըստ մեղադրանքի՝ ենթասպան իր քրոջ որդու մեքենայով մայիսի 27-ին կեսգիշերն անց զորամասի պարենային պահեստից ապօրինի դուրս է բերել 207 հազար դրամի 60 կգ տավարի միս, 30 շիշ ձեթ, 80 հատ մսի պահածո և 6 հատ տոմատի մածուկ:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բարսեղը ցուցմունք է տվել, որ նշված սննդամթերքն իր մոտ կուտակվել էր եւ դրա մասին ոչ ոքի չէր զեկուցել: Դեպքի օրը գնացել էր զորամասը, ավելացած սննդամթերքը դրել մեքենայի մեջ եւ բերել տուն: Ենթասպան պատմել է, որ այդ քայլին գնացել է՝ ընտանեկան ծանր վիճակից ելնելով, երեխաների գոյությունը պաշտպանելու համար. ապրում է շատ ծանր պայմաններում, տան միակ աշխատող ուժն է, ունի ծեր մայր և երեք անչափահաս երեխա: Բարսեղը նշել է, որ արարքի համար զղջում է:

Դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ պատիժ նշանակել տուգանք՝ 550 հազար դրամի չափով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ