News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գործարքը, որի մասին կհայտարարվի մոտ ժամանակներս, վերջ կդնի 86-ամյա Մերդոկի ավելի քան կեսդարյա ընդարձակմանը։ Այս մասին հաղորդում է Vesti-ն։

Մերդոկը  21 տարեկանում հորից ժառանգություն ստացած  ավստրալիական թերթը, վերածել էր լուրերի եւ կինոֆիլմերի արտադրության կոնգլոմերատի։ Համաձայն պայմանագրի, բոլոր Fox ակցիաները, որոնք կվաճառվեն Disney-ին, այդ թվում՝ Twentieth Century Fox կինո- եւ հեռուստաստուդիան, կաբելային ցանցերն ու միջազգային գործարքները, գնահատվել են 29 դոլարի չափով մեկ արժեթղթի համար, հայտնում է աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ, Fox-ի մնացած ակտիվները՝ լուրերն ու սպորտը, կառաջարկվեն գործող բաժնետերին, որը կգնահատվի հավանաբար 11 դոլար ամեն ակցայի համար։

Fox ընկերությունը ավարտել է վաճառքը չորեքշաբթի 32,75 դոլարով, սրա հետ մեկտեղ շուկայական կապիտալիզացիան կազմել է 60 մլրդ։ Առաջին անգամ գործարքի ճշգրիտ պայմանները The Wall Street Journal պարբերականն է հրապարակել։

Մերդոկը գործարքի ավարտից հետո մտադիր է կենտրոնանալ լրատվական բիզնեսի վրա, որը նրա գլխավոր զբաղմուքն է եղել ամբողջ կյանքի ընթացքում։ Ավստրալիայում ծնված Մերդոկը  1952 թվականին ժառանգել է հոր բիզնեսը եւ այն երկար տարիների ընթացքում  ձեւափոխել է, գնելով ոլորտի առաջատարներին՝ Wall Street Journal-ը, London Times-ը и 20th Century Fox կինոստուդիան։

Մերդոկի կողմից իր ակտիվների վաճառքը,այլ ոչ թե նորի ձեռք բերումը անսպասելի էր շատերի համար։ Սպասվում էր, որ նա իր ձեռնարկությունը կփոխանցի իր որդիներին՝ Ջեյմսին եւ Լաքլանին։ 

Disneyը ամբողջ ուժով փորձում է ամրացնել իր հեռուստատեսային բիզնեսը, որ թուլացնի ESPN մարզական ալիքի  դիրքերի նկատմամբ առկա ճնշումը ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ