News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում կայացավ հեռուստակամուրջ Երեւանի եւ Քաբուլի միջեւ:

Հեռուստակամուրջի ընթացքում Աֆղանստանում՝ Բունդեսթագի խաղաղապահ կոնտինգենտի հովանու ներքո գտնվող հայ խաղաղապահների զորակազմի զինվորականները հնարավորություն ունեցան Skype-ի միջոցով շփվել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ: Զինվորականները շնորհավորեցին ներկաներին գալիք տոների կապակցությամբ եւ մաղթեցին «խաղաղություն ամբողջ աշխարհում»:

Միջոցառմանը ներկա ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը իր հերթին հայտարարեց, որ նա ակնկալում է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության հետագա զարգացում, ինչը ուղղված է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը՝ ինչպես համակարգի, այնպես էլ մարտական պատրաստվածությանը առումով:

«Հայաստանը իսկապես կարող է հպարտանալ Աֆղանստանում ծառայող իր զինծառայողներով: ՆԱՏՕ-ի ուժերի շրջանակներում նրանց առաքելությունը, որը ուղղված է կայունության, ժողովրդավարության ապահովմանը եւ Աֆղանստանի՝ ահաբեկիչների համար հանգիստ եւ խաղաղ ապաստարան չդառնալուն, մեծ կարեւորություն ունի», - նշել է դեսպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ