News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչը կասկածվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները որոնում են Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ռոբերտ Հ.-ին, ով կասկածվում է Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 14-ամյա Հ. Լ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալու մեջ:

shamshyan.com-ի փոխանցմամբ, կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է երեխայի մայրը՝ 38-ամյա Լ. Մ.-ն:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ