News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե իշխանությունների գործունեությունը վերահսկվում է, ապա նրանք հասկանում են, որ թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ խորհրդարանական վերահսկողության ինստիտուտները, թե՛ մամուլը, թե՛ դատական իշխանությունները կհետեւեն, որ որեւէ իրավախախտման դեպքում մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Այս մասին դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում  Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի կազմակերպած «Զինված ուժերի խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարի ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Թեւան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ինստիտուտներ ստեղծել, որոնք պատասխանատու կլինեն կոնկրետ իրավախախտումների համար համապատասխան պատասխանատվության ենթարկելու հարցում: «Ցավոք, կառավարման ժողովրդավարական համակարգում ընդհանրապես, մեր երկրում մասնավորապես այս փոխակերպումների ժամանակահատվածում մեծ խնդիրներ կան, եւ հատկապես՝ դատական համակարգում»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ եթե իշխանությունները չիմանան, որ իրենց վերահսկում են, ապա խախտումները կկատարվեն, մեծ խնդիրներ կառաջանան համընդհանուր վերահսկողության իրականացման առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ