News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները կալանավորել են յոթ անձի, այդ թվում հայուհու կեղծ ամուսնությունների խարդախ սխեմաների մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով:

Ֆլորիդա նահանգի Բրեվարդ շրջանում 2015-ից մինչեւ 2016 թվականը գործում էր կեղծ ամուսնությունների կազմակերպման ցանցը:

Կալանավորվածների թվում 28-ամյա Սվետլանա Շահրամանյանն է: Բոլոր կալանավորվածներին սպառնում է 5 տարվա ազատազրկում:

Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ ներգաղթային գործակալները սկսել են  հետեւել Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ նախկին Խորհրդային Միության այլ երկրներից օտարերկրացիների զգալի աճին, որոնք Բրեվարդ շրջանի ԱՄՆ քաղաքացիների հետ ամուսնանում էին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ