1997 թվականից մեկնարկած AOL Instant Messenger-ը՝ (AIM) հաղորդագրությունների փոխանակման ծառայությունը, ուրբաթ` դեկտեմբերի 15-ին, դադարեցրել է աշխատանքը:
Ծրագիրը գոյատեւեց մոտ 20 տարի, հաղորդում է RG- ն:
Ծառայության ստեղծողը ամերիկյան համացանցային հսկա America Online-ն էր (AOL): 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին AIM-ը ամենատարածված մեսենջերներից էր, սակայն բջջային կապի զարգացումից հետո SMS-ի գրոհի պատճառով այն սկսեց զիջել դիրքերը, այնուհետեւ նաեւ բջջային մեսենջերներին:
2015 թվականից AIM-ը պատկանում էր Oath-ին, որը մտնում է Verizon օպերատորի կազմում: