News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Շատ լուսավոր հեռանկար է սպասվում մեր համագործակցությանը։ Այս մասին, այսօր դեկտեմբերի 15-ին, Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։

Հարցին, թե հայկական կողմում ազատ գոտու ստեղծումը մրցակից չի՞ լինի իրանական կողմում գործող նմանատիպ ազատ տնտեսական գոտուն, դեսպանը պատասխանեց. «Մենք շատ կողջունենք, եթե ազատ մրցակցություն լինի երկու ազատ գոտիների միջեւ։ Դա միայն կնպաստի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը։ Առանց մրցակցության հնարավոր չի զարգանալ։ Միաժամանակ առողջ մրցակցություն կլինի՝ հիմնված մե երկու երկրների բարեկամության վրա։ Մենք կարող ենք նաեւ փորձի փոխանակում անել»։

Դեսպանը նշեց, որ թե հայ, թե իրանցի գործարարների շահը նույնն է՝ ակտիվացնել տնտեսությունեւ եւ դրանից շահ ստանալ. «Տնտեսական ակտիվությունը շահույթ է բերում։ հետեւաբար, շատ լուսավոր հեռանկար է սպասվում մեր համագործակցությանը»։

Նա առիթից օգտվելով շնորհավորեց հայ ժողովրդի Նոր տարին՝ հայերենով ասելով. «Շնորհավորում եմ հայ ժողովրդի Ամանորը եւ մաղթում եմ առողջություն»։

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը։ Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտին պետք է բացվեր դեռեւս հոկտեմբերին: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ներկայացմամբ, 10 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ ընկերությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման մեջ կներդնի շուրջ 30 մլն դոլար: Իսկ 1-ին փուլի աշխատանքներում նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար:

Փոխնախարարի խոսքով, շատ ընկերություններ են հետաքրքրված ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու եւ գործունեություն ծավալելու հարցում: Նշվում է, որ Հայաստան-Իրան սահմանին, Ագարակ քաղաքի մոտական տարածքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում գործունեությունը ծավալվելու է գյուղմթերքի, սննդի վերամշակումից մինչեւ նոր բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն եւ տեքստիլ արդյունաբերություն: Ազատ տնտեսական գոտում գործելու է մաքսակետ, արտադրական տարածք, բիզնես կենտրոն: Այդտեղ այցելուներն ապրանքները կգնեն առանց մաքսատուրքի: Սա Եվրասիական տնտեսական միության տարածքում ստեղծված 7 գոտիներից մեկն է լինելու, որում գործելու է նաեւ «Դյութի ֆրի» համակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ