Երեւանում օրերս քաղաքացի է բերման ենթարկվել ապօրինի զենք կրելու եւ պահելու կասկածանքով:
Ոստիկանության հաղորդմամբ, դեկտեմբերի 12-ին ՊՊԾ աշխատակիցները Սասունցի Դավիթ արձանի կայարանամերձ հատվածում նկատել էին մի քաղաքացու զենքը գոտկատեղին շրջելիս: Նա բերման էր ենթարկվել եւ հայտնել, որ զենքը պատկանում է հորը: Թե ինչու էր Գրիգոր Գրիգորյանը շրջում ապօրինի զենքով, կպարզի քննությունը:
Հարուցվել է քրեական գործ. նախաքննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: