News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի խոշորագույն Helsingin Sanomat թերթում գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո երկրի նախագահ Սաուլի Նիինիստեն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին, հաղորդում է Meduza-ն։

Խոսքը դեկտեմբերի 16-ի գիշերը տպագրված «Ֆինլանդիայի գաղտնի վայրը» հոդվածի մասին է: Այն պատմում է Տիկակոսկի քաղաքում ռադիոէլեկտրոնային հետախուզության համալիրի մասին:

Պարբերականի տեղեկություններով՝ համալիրը ստեղծվել է հիմնականում ռուսական զորքերի վերահսկման համար: Բացի այդ, այն նախատեսված է եղել օգտագործել «Հյուսիսային հոսք» գազատարի վերահսկման նպատակով:

Այս համալիրի լիազորությունները, ըստ Helsingin Sanomat-ի, կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով համացանցային շարժի վերահսկողությունը, եթե Ֆինլանդիայի խորհրդարանը ընդունի հետաքննության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նման որոշում:

Helsingin Sanomat-ի գլխավոր խմբագիր Էսա Մյակինեն  արդեն հայտարարել է, որ թերթի խնդիրն ընթերցողին հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացնելն ու իշխանությունների գործողությունների վերահսկողությունն է: Նա ընդգծել է, որ խմբագրությունը հրապարակել է միայն գաղտնի տվյալների այն հատվածը, որը չի խանգարում ազգային անվտանգությանը:

«Սրան կարելի է այլ կերպ նայել: Միթե օտարերկրյա հետախուզությունը այս համալրի մասին ավելի շատ բան չգիտի, քան ֆիններ: Միթե ֆինները  հավասարապես չպետք է իմանա այդ մասին»,-հավելել է Մյակինենը:

Ֆինլանդիայի ոստիկանությունը դեռեւս չի հայտնել քրեական գործի առիթով ձերբակալության կամ այլ քննչական գործողությունների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ