News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում, դեկտեմբերի 16-ին, կրակոցներ են հնչել. ժամը 18:00-ի սահմաններում 24-ամյա Ալեն Բ.-ն Ձորք թաղամասի գազալցակայանին հարակից տարածքում վիճաբանության մեջ է մտել 40-ամյա Գարիկ Մ.-ի հետ, որի ժամանակ կրակել է նրան պատկանող Opel Vectra մակնիշի 34 ԼN 104 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզվել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ էլ Ալեն Բ.-ն իրեն պատկանող գազային օդամղիչ ատրճանակով կրակել է Գարիկ Մ.-ի Opel մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է հետևի ձախ կողային ապակին:

Ալեն Բ.-ն ներկայացել է Ոստիկանության Կապանի բաժին եւ ներկայացրել գազային օդամղիչ ատրճանակը:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական:

Տպել
Ամենաշատ