News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Twitter ընկերությունը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի բողոքից հետո երեք ֆեյք էջեր է փակել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։

Մասնավորապես, փակվել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնի եւ նրա նախորդի՝ Մայքլ Ֆելոնի անուններով բացված էջերը։

Բացի այդ, եւս մեկ էջ, որն օգտագործում էր արքայական ռազմաօդային ուժերի անունը, փոխանցվել է գերատեսչության վերահսկողության տակ։

Բրիտանիայի ՊՆ-ն կսել է բավական ուշադիր հետեւել «ֆեյք» էջերին՝ Բրիտանիայի քաղաքականության վրա Ռուսաստանի ազդեցության մասին հայտարարությունների ֆոնին։շՆախորդ ամիս Էդինբուրգի համալսարանի գիտնականները հայտարարել էին Twitter-ում Ռուսաստանի հետ կապված ավելի քան 400 հնարավոր կեղծ էջերի մասին, որոնք հրապարակումների համար օգտագործում են Brexit-ի մասին տեղեկությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ